Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը վճռականություն է հայտնել՝ Թայվանի հարցում պաշտպանելու տարածքային ամբողջականությունը եւ պետական ինքնիշխանությունը, ասել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար եւ երկրի նախագահ Սի Ծինփինը։
«Թայվանի անկախության կողմնակից անջատողական ուժերի լուրջ սադրանքների եւ արտաքին ուժերի միջամտության պայմաններում մենք վճռականորեն պայքարել ենք անջատողականության եւ միջամտության դեմ՝ ցուցադրելով ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու եւ Թայվանի անկախության դեմ հանդես գալու մեր ամուր վճռականությունն ու հզոր կարողությունը», - Պեկինում կուսակցության 20-րդ համագումարի բացման ժամանակ ասել է Սի Ծինփինը:





























