«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղի» արժեքը կազմում է 49 343 դրամ, որը 3.91 տոկոսով ցածր է օգոստոսի 17-ի զամբյուղի արժեքից (51 354դր):
«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագիծը հանդիսանում է ՍԹԱՐ առեւտրային ցանցի նախաձեռնությունը, որը մեկնարկել է օգոստոսի 12-ին: «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ում ներառվել է 180 ապրանք, որոնց վրա սահմանվել է նվազագույն առեւտրային վերադիր:
«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղե-ի ապրանքները վերցվել են Սպառողական Գների Ինդեքսում (ՍԳԻ) ընդգրկված ապրանքների ցանկից, իսկ ապրանքների կշռի բաշխվածության համար հիմք է հանդիսացել ՍԹԱՐ ցանցում այդ ապրանքների համապատասխան սպառումը:
«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ նախագծի շրջանակում, մենք բանակցություններ ենք վարում զամբյուղում ընդգրկված ապրանքները մատակարարող ընկերությունների հետ: Երկշաբաթյա բանակցությունների արդյունքում, իջեցվել է ավելի քան 93 ապրանքների գներ, որի արդյունքում զամբյուղի արժեքը նվազել է 4.08 տոկոսով: Միեւնույն ժամանակ, միակ մատակարարի կողմից շաքարավազի գնի ավելի քան 20 տոկոս բարձրացումն, իջեցրել է այս ցուցանիշը մինչեւ 3.72 տոկոս, իսկ ՍԹԱՐ-ի կողմից հացի գնի իջեցման արդյունքում 18.08.11-ին այս ցուցանիշը բարձրացավ մինչեւ 3.91 տոկոս»,- մեկնաբանում է ՍԹԱՐ առեւտրային ցանցի կոմերցիոն տնօրեն Նարինե Ավետիսյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին կհրապարակվի «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղի» արժեքը սեպտեմբերի կեսի համար:




























