Գերմանիայի զինված ուժերի հրամանատարությունը Եվրամիության ծրագրվող առաքելության շրջանակում մտադիր է ուսուցման համար ընդունել 5000 ուկրաինացի զինվորականների, հայտնում է N-TV-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նորակոչիկները հիմնական պատրաստությունը կանցնեն ԵՄ առաքելության շրջանակում, իսկ  ավելի փորձառու զինվորները կուղարկվեն հատուկ պատրաստության։ Բունդեսվերում ուկրաինացի զինվորականներին կսովորեցնեն աշխատել ՀՕՊ Iris-T համակարգերի հետ: Գերմանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այդպիսի մեկ համակրգ արդեն փոխանցվել է Կիեւին:

ԵՄ առաքելությունն ընդհանուր առմամբ նախատեսում է 15 000 զինծառայողներ ուսուցանել: