Սեպտեմբերի 1-ից ամբողջությամբ երթեւեկելի կլինեն Դավթաշենի կամուրջն ու Աթենքի խճուղին, ինչի արդյունքում զգալիորեն կբեռնաթափվի մայրաքաղաքում տրանսպորտի երթեւեկությունը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված հիմնանորոգման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ փոխվել է Դավթաշենի կամրջի ասֆալտբետոնյա ծածկույթը, փոխվել է ջրահեռացման համակարգը:
Աթենքի խճուղու երթեւեկելի հատվածը լայնացվել է` հասնելով 14 մետրի: Խճուղու երկու կողմից կառուցվել են մայթեր, անցկացվել է լուսավորության նոր ցանց:




























