22 երկիր հետաքրքրված է իրանական ԱԹՍ-ների գնմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին, հաղորդում է Tasnim-ը։

Կարեւորելով Իրանի առաջընթացը անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ՝ գեներալն ասել է.«Այսօր մենք հասել ենք նրան, որ աշխարհի 22 երկրներ ցանկանում են Իրանից անօդաչու թռչող սարքեր գնել»։ 

Նա նաեւ գովաբանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերին վերջին հաջողված եւ ճշգրիտ հրետանային եւ հրթիռային հարվածները  Իրաքյան Քրդստանում տեղակայված ահաբեկչական խմբավորումների դեմ։