Թուրքիայի Էրզրում նահանգի Իսպիրի (Սպեր) շրջանում հայտնված գորշ արջի հարձակումից 2 գյուղացի է մահացել։

Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ Իսպիրի շրջանում հայտնված արջը մեկ ժամվա ընթացքում 3 գյուղացու վրա է հարձակվել, որոնցից 2-ը ստացած վնասվածքներից մահացել են։

Արջը նախ հարձակվել է այգում թութ հավաքող, 4 երեխաների մայր Միյեսսե Յըլմազի վրա՝ սպանելով նրան։ Մյուս հարձակման զոհ է դարձել 58-ամյա Օմեր Յըլմազը, ով Իսպիրի հանրային կրթության կենտրոնի տնօրենն էր։ Օմեր Յըլմազը նույնպես թութ հավաքելու նպատակով մտել էր այգի, որտեղ եւ ենթարկվել էր արջի հարձակմանը։