Հայաստանում հոկտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արեւմտյան՝ 2-5 մ/վ. Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +16+18։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +3+1, ցերեկը՝ +10+14,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2+1 ցերեկը՝ +10+12,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +9+14,
Լոռիում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +14+18,
Տավուշում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ + 16+19
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ + 7+10,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+18,
Արարատում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+19,
Արմավիրում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ + 16+18,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ + 9+12,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+19,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ + 5+10, ցերեկը՝ + 14+16,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +4 + 8, ցերեկը՝ + 13 + 17։





























