Բարձր տեխնոլոգիաներն անշեղորեն ու սրընթաց զարգանում են։ Թվային տեխնոլոգիաների կատարելագործման հետ մեկտեղ առաջանում է մարդկանց կյանքը շեշտակի փոխելու հնարավորություն:  Համաշխարհային շուկայի առաջատար ընկերություններից Bang & Olufsen-ը, որ հիմնականում զբաղվում է երաժշտական սարքերի, պարագաների ստեղծմամբ, մեկ դարյա պատմություն ունի։

Այս հանրահայտ դանիական ընկերության աշխատակիցները սարքերը նախագծելիս հաշվի են առնում ժամանակակից մարդու պահանջները։ Ինժեներներն անում են հնարավորինս, որ ընկերության արտադրանքը լինի հարմարավետ, ունենա  կատարյալ հնչողություն, իսկ դիզայները հոգ են տանում նորաոճ տեսքի մասին։ Ականջակալներն այսօր ընդլայնել են իրենց ֆունկցիոնալությունը, դրանք հեռախոսազրույցներից և երաժշտություն ունկնդրելուց բացի դարձել են սպորտի սիրահարների, գործարարների կենսակերպի անքակտելի մասը, ազդում է ժամանակակից մարդու կյանքի ռիթմի, աշխատունակության և հանգստի վրա:

Առհասարակ միջազգային շուկայում ականջակալների լայն տեսականի է ներկայացված՝ տարբեր առանձնահատկություններով ու առավելություններով։ Ընտրության հնարավորությունը մեծ է, իսկ ինչպե՞ս ընտրել ականջակալ, որը կհամապատասխանի հենց ձեզ։ Այս հարցի պատասխանը դուք կստանաք ստորև ներկայացված հոդվածում, որտեղ մենք դանիական առաջատար  Bang & Olufsen ընկերության օրինակով կպատմենք՝ ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն և ինչի՞ վրա ուշադրություն դարձնել ականջակալ ընտրելիս։

Beoplay Portal-ը թույլ կտա փախչել առօրյա աղմուկից։ Համակարգչային խաղերի սիրահա՞ր եք՝ այս ականջակալները ձեզ համար են նախագծված։ Մաքուր հնչողություն, աղմուկի չեզոքացում, յուրօրինակ դիզայն, որակյալ ակուստիկա:

Beoplay Portal-ն թողարկվում է երկու տարբերակով XBOX-ի и Play Station-ի համար։ Beoplay Portal-ն ապահովում է մինչև 24 ժամյա աշխատանք XBOX տարբերակի, և 42 ժամ նվագարկում՝ Play Station-ի պարագայում, Dolby Atmos-ի շնորհիվ սարքն ունի տարածական հնչողություն: Ընկերության հնչյունային մասնագետներն այնպես են նախագծել սարքը, որ այն ճշգրիտ փոխանցում է ձայնը, թե՛ խաղերի պարագայում, թե՛ երաժշտություն ունկնդրելիս: Ձայնամեկուսացման համակարգը երաշխավորում է, որ դուք կկարողանաք լսել ամեն մի մանրուք, նույնիսկ ամենաաղմկոտ միջավայրում:

Արագ լիցքավորման ֆունկցիան (ընդամենը 20 րոպե) ապահովում է ականջակալի 2 ժամ նվագարկում, իսկ ամբողջությամբ լիցքավորվում է 2 ժամում:

Բարձրակարգ նյութերի և սկանդինավյան ոճի շնորհիվ Beoplay Portal-ը խաղային սարքերի աշխարհում առաջատարներից է: 2,4 ԳՀց անլար կապի շնորհիվ Portal-ն ապահովում է բարձրորակ ձայն։ Միացրեք USB-C մալուխով կամ 3,5 մմ վարդակից և անխափան կերպով զուգակցեք երկրորդ սարքին։ Անկախ ամեն ինչից, դուք կմնաք կապված՝ երաժշտության, մարդկանց, և ձեր խաղային աշխարհների հետ: Portal-ն PlayStation-ին միանալու դեպքում ապահովում է մինչև 19 ժամ աշխատանք։ Անցեք Bluetooth-ին և կունենաք 42 ժամ խաղալու հնարավորություն, նույնիսկ եթե ANC-ը միացված է:

Bang & Olufsen  հանրահայտ դանիական ապրանքանիշն առաջարկում է ևս մեկ բարձրորակ ՝ Beoplay HX ականջակալ:

Beoplay HX հզոր և իրական հնչողությամբ ականջակալը կարողանում է չեզոքացնել աղմուկը շնորհիվ թվային ձայնամեկուսիչի: Ականջակալը նախագծված է այնպես, որ կարելի է կրել ցանկացած վայրում և իրավիճակում: Արտադրված է դիմացկուն նյութերից: Ամբողջապես  կաշվից պատրաստված ականջակալի բարձիկներն ապահովում են ձայնամեկուսացում և կենտրոնացում:

Beoplay HX-ն արտադրված է ամենաբարձր չափանիշներին համապատասխան, ուստի ընկերությունն առաջարկում է երեք տարվա երաշխիք, անկախ նրանից, թե որ երկրից եք  ձեռք բերում ապրանքը:

Հատուկ հավելվածի օգնությամբ կարող եք հեշտությամբ փոխել ձայնային պրոֆիլներն ու  ակտիվ աղմուկի մեկուսացման համակարգ / ANC /, նաև մուտք գործել սարքի ամենակարևոր ֆունկցիաները՝ անմիջապես ականջակալների արտաքին հատվածից:

Beoplay HX ականջակալները թեթև և դիմացկուն են: 40 մմ դրայվերները նեոդիմում մագնիսներով ապահովում են պարզ ու հզոր հնչողություն։

Շնորհիվ Bluetooth 5․1-ի և այնպիսի ֆունկցիաների, ինչպիսիք են Microsoft Swift Pair, Google Fast Pair , ականջակալները հեշտ է միացնել ձեր նախընտրած սարքերին։ Նաև հեշտ է կապ հաստատել միմյանց հետ կամ երկու սարքերին միաժամանակ։

Լսե՛ք երաժշտություն մինչև 35 ժամ  ANC համակարգով, կամ անջատեք ANC-ն և հնարավորություն կունենաք նվագարկելու սարքը մինչև 40 ժամ․ և այս ամենը մեկ լիցքավորմամբ։ 

Բարձրակարգ ու շքեղ Beoplay HX ականջակալներ ստեղծելու համար Bang & Olufsen ընկերությունը, որպես կանոն, օգտագործում է փափուկ կաշի և փայլեցված ալյումին: Սա հիանալի նվեր է ճամփորդների և առհասարակ նրանց համար, ովքեր գերադասում են աշխատել առանձնության մեջ:

Եվս մեկ տպավորիչ ակաջակալ դանիական ընկերության աշխատակիցների կողմից՝ Beoplay EQ ականջակալներն ունեն աղմուկի մեկուսացման համակարգ, արտադրված են այնպես, որ կօգնեն ձեզ հանգստանալ նույնիսկ աղմկոտ միջավայրում։   

Ականջակալները մեկուսացնում են աղմուկը, բայց եթե ցանկանում եք շրջակա միջավայրի ձայներին հաղորդակցվել, ապա հեշտությամբ կարող եք միացնել թափանցիկության ռեժիմը:

Նորաոճ լիցքավորման պատյանը կպաշտպանի ականջակալները՝ ուր էլ լինեք: Beoplay EQ ականջակալների խոսափողները բյուրեղյա պարզություն են հաղորդում ձեր հեռախոսազրույցներին:

Beoplay EQ ականջակալներն ունեն սկանդինավյան, նրբագեղ դիզայն, մինիմալիստական ​​տեսք, ինչն էլ ապահովում է ժամանակակից զգացողություն: Էրգոնոմիկությունը ամուր և ապահով է դարձնում սարքը։  Պատրաստված է ալյումինից, պոլիմերից, և սիլիկոնից և կատարյալ է գործնական կյանքում, հաղորդակցման և ճամփորդության համար:

Սարքը կատարյալ է ակտիվ հանգստի համար: Պատյանը պատրաստված է՝պրեմիում կարգի ալյումինից, պաշտպանում է ձեր Beoplay EQ ականջակալները հնարավոր հարվածներից:

Անլար կապի տեսակն է՝  Bluetooth 5.2: Կատարելագործված մարտկոցն ապահովում է մինչև 20 ժամ նվագարկում, կամ 6,5 ժամ ակտիվ ձայնամեկուսացմամբ, իսկ արագ լիցքավորման ֆունկցիան ապահովում է ևս 2 ժամ աշխատանք՝ 20 րոպե լիցքավորման դեպքում (USB-C՝ 1 ժամ 40 րոպե մինչև ամբողջական լիցքավորում, անլար (Qi)՝ 1 ժամ 50 րոպե մինչև լիարժեք լիցքավորում):

Beoplay EQ ականջակալները թեթև են՝ Էրգոնոմիկության շնորհիվ երկարաժամկետ հարմարավետության զգացում կունենաք ողջ օրվա ընթացքում։ Beoplay EQ -ի շնորհիվ նաև համերգային հնչողության զգացողություն կունենաք:

Մոռացե՛ք խճճվող լարերի մասին։  Այժմ ձեր կարգախոսը կդառնա՝ "Ոչ մի Սահմանափակում"։

Ականջակալները կարող եք ձեռք բերել մինչև նոյեմբերի 13-ը 34 000 դրամ օգուտով հետևյալ խանութ-սրահներից` Euroluce, iSpace, Vega։