Լեհ գեներալ Պյոտր Տրիտեքը նշանակվել է ուկրաինական զորքերի վերապատրաստման հարցով ԵՄ առաքելության ղեկավար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

Ավելի վաղ ԵՄ-ն համաձայնել է ստեղծել ռազմական աջակցության առաքելություն՝ ի աջակցություն Ուկրաինայի (EUMAM Ukraine), որի նպատակն է ուժեղացնել երկրի ռազմական ներուժը։

Լեհաստանի 11-րդ զրահատանկային հեծելազորային դիվիզիայի հրամանատար Տրիտեքը ծառայել է Իրաքում եւ Աֆղանստանում։

EUMAM-ի կենտրոնակայանը կտեղակայվի Բրյուսելում՝ Լեհաստանում եւ Գերմանիայում օպերատիվ հրամանատարական կենտրոններով։