Լեհաստանը ստացել է Թուրքիայից գնված Bayraktar TB2 առաջին անօդաչու թռչող սարքերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Առաջին Bayraktar-ներն արդեն 12-րդ բազայում են։ Առաջին զինվորները վերապատրաստվել են Թուրքիայում»,-ասել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

«Սա կարեւոր փուլ է լեհական բանակի վերազինման գործընթացում»,-ասել է նա՝ ընդգծելով, որ այդ անօդաչու թռչող սարքերը կարող են կատարել եւ՛ հետախուզական, եւ՛ հարվածային առաջադրանքներ։