Թերթը գրում է, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում, ֆրանսիական բարեգործական մի կազմակերպություն` Հայ Առաքելական եկեղեցու միջնորդությամբ, օրերս գյուղի թոշակառուներին , երեխաներին եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրամադրել է ատամնաբուժական օգնություն:
Գյուղի բնակիչները տեղեկացրել են թերթին, որ «օգնությունից օգտված գյուղացիներն ատամ գցելու համար ստիպված են եղել վճարել: Նախատեսված չափից մեծ պրոթեզի համար մուծել են 15 հազար դրամ»:




























