Էրմիտաժի եւ Վավիլովի անվան բուսաբուծության համառուսական ինստիտուտի գիտնականները թանգարանի այգու համար բույսեր կաճեցնեն, որոնց կտորները Պետրոս I-ի կաֆտանի մեջ են գտել։
«Այդ փշերը հայտնի են, եւ հրաշալի մասնագետները, որոնք ուսումնասիրել են, խոստացել են աճեցնել դրանք։ Կա Պետրոս I-ի կաղնի, Ալեքսանդր I-ի կաղնի, եւ մենք Էրմիտաժի վարդերի հետ կունենանք Պետրոս I-ի տատասկ»,- ասում է թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։
Կենսաբանները, որոնք վերլուծել են գտածոն, պարզել են, որ Պետրոս I-ի կաֆտանին փոքրիկ առվույտ եւ տատասկ է կպել։ Այս երկու տեսակներն էլ հանդիպում են Ռուսաստանի հարավում եւ կենտրոնական ու հարավային Եվրոպայում, բայց հյուսիսային լայնություններում դրանք չես գտնի։
Բույսերը կարող են լրացնել տարազի պատմությանը՝ գիտնականները կմիավորեն տեղեկատվությունները եւ կպարզեն, թե կոնկրետ երբ է կարվել կաֆտանը եւ որտեղ է այն կրել Պետրոս I-ը:





























