Կառավարությունը Երևանի մետրոպոլիտենին մոտ 650 միլիոն դրամ է հատկացրել ենթակառուցվածքների նորոգման, արդիականացման համար: Գումարով արդեն գնվել է նոր, հզոր օդափոխման 14 սարք, որոնք փուլ-փուլ կսկսեն փոխարինել ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում որոշվել էր միջոցներ հատկացնել Երևանի մետրոպոլիտենում գույքի ձեռքբերման համար:





























