«Մոտոր սիչ», «Զապորոժտրանսֆորմատոր», «ԱվտոԿրԱԶ», «Ուկրնաֆթա» եւ «Ուկրտատնաֆթա» ընկերությունների ակտիվները փոխանցվել են պաշտպանության նախարարությանը։ Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության ծառայության քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, փոխանցում է «Ուկրինֆորմը»։
«Ի կատարումն Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման եւ ռազմական անհրաժեշտության հետ կապված՝ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել 5 ձեռնարկության՝ «Մոտոր սիչ», «Զապորոժտրանսֆորմատոր», «ԱվտոԿրԱԶ», «Ուկրնաֆթա» եւ «Ուկրտատնաֆթա» ընկերությունների օտարում։ Բռնագրավված ակտիվները ձեռք են բերել ռազմական գույքի կարգավիճակ, դրանց կառավարումը փոխանցվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը»,- ասել է Դանիլովը։ Նա հավելել է, որ ռազմական դրության ավարտից հետո այդ ակտիվները կարող են վերադարձվել սեփականատերերին, կամ գուցե դրանց արժեքին համապատասխան փոխհատուցում կատարվի:
2022 թվականի հոկտեմբերի 23-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Մոտոր սիչ» ԲԸ նախագահ Վյաչեսլավ Բոգուսլաեւին եւ այս ձեռնարկության արտաքին տնտեսական գործունեության բաժնի ղեկավարին՝ «կասկածվելով կոլաբորացիոն գործունեության եւ ագրեսոր պետությանը օգնելու մեջ»։ Ձերբակալությունը տեղի է ունեցել «Մոտոր սիչ»-ի կողմից ռուսական հարձակողական ավիացիայի համար ռազմական ապրանքների «ապօրինի մատակարարման» քրեական գործի շրջանակներում։
«Ուկրնաֆթա»-ում «Ուկրաինայի նավթոգազ»-ին է պատկանում 50 տոկոսը + 1 բաժնետոմս, Իգոր Կոլոմոյսկու հետ կապված ընկերությունների խմբին՝ բաժնետոմսերի մոտ 42 տոկոսը։
Ukrtatnafta-ին է պատկանում Կրեմենչուգի ամենամեծ նավթավերամշակման գործարանը: Ուկրտատնեաֆտայում Կոլոմոյսկին Գենադի Բոգոլյուբովի հետ միասին պատկանում է մոտ 60%-ին։ Մնացածը պատկանում է Ուկրաինայի «Նավթոգազ» NJSC-ին։
«ԱվտոԿրԱԶ»-ը Եվրոպայում ծանր տրանսպորտային միջոցների խոշորագույն արտադրողներից է եւ ներառված է Կոնստանտին Ժեւագոյի «Ֆինանսներ եւ վարկեր» խմբի մեջ:
«Զապորոժտրանսֆորմատոր»-ը տրանսֆորմատորային եւ ռեակտորային սարքավորումների արտադրության ձեռնարկություն է, որը մտնում է Կոնստանտին Գրիգորիշինի «Էներգետիկ ստանդարտ» խմբի մեջ: Գործարանը դեռեւս պատերազմի սկսվելուց առաջ է դադարեցրել գործունեությունը։





























