Վթարի է ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի տեղակալ Մուշեղ Բաբայանի որդին՝ Ավետիք Բաբայանը, գրում է Tert.am-ը: 

Նոյեմբերի 14-ի երեկոյան Նուբարաշենի խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, իրար են բախվել Opel Astra, Honda CRV, Nissan Tiida և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները, բռնկվել է հրդեհ։

Ավետիք Բաբայանը և ևս մեկ վարորդ մարմնական վնասվածքներով տեղափոխվեն են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նշենք, որ նա աշխատում է Ոստիկանության կրթահամալիրում։