Երեւանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության մայոր Արսեն Արշակյանը նշանակվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնում:

NEWS.am-ի տեղեկություններով, այդ մասին հրամանն այսօր ստորագրել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Նշենք, որ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր Ստեփան Կարախանյանը, ում, սակայն հեռացրել էին աշխատանքից առանձնապես խոշոր յուրացումների համար: Նրան նաեւ ձերբակալել էին, սակայն գրավի դիմաց ազատ էին արձակել, երբ ցուցմունք էր տվել իր անմիջական ղեկավար Մարգար Օհանյանի դեմ:

Արսեն Արշակյանը Երեւանի ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնից ազատվել էր այս տարվա մարտի 30-ին եւ ուղարկվել էր կադրերի ռեզերվ: