Ոստիկանության Մասիսի բաժնում սեպտեմբերի 3-ին, հաղորդում էր ստացվել, որ 43-ամյա Սուսաննա Հ.-ի բնակարանից գողություն է կատարվել, սակայն մեկնած օպերատիվ խմբին Սուսաննա Հ.-ն հայտնել է, որ ահազանգը թյուրիմացության արդյունք է, որ իր տնից գողություն չի կատարվել, եւ զարդերն իրենք հայտնաբերել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 14.20-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Սուսաննա Հ.-ի խորթ որդին` 28-ամյա Արկադի Ն.-ն, որը սեպտեմբերի 3-ին տնից գաղտնի հափշտակել է խորթ եղբոր կնոջը պատկանող ոսկյա զարդերը եւ դրանք գրավ դրել Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գործող գրավատանը, որի դիմաց ստացել է 107.000 դրամ գումար` պատճառելով մոտ 160.000 դրամի նյութական վնաս:
Արկադի Ն.-ի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է գողոնի մի մասը:
Կատարվում է նախաքննություն:



























