Ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները բացահայտել են դեռեւես օգոստոսի 26-ին, տեղի ունեցած վրաերթի մեղավորին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 26-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սալջարդ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 44-ամյա մի կին` հայտարարելով, որ վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, իրենց բակում վայր ընկնելու հետեւանքով:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողներն իր բնակարանից բերման են ենթարկել 59-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա օգոստոսի 26-ին, ժամը 10.30-ի սահմաններում, վարելով «ԶԻԼ-45021» մակնիշի ավտոմեքենան` հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել կնոջը եւ պատճառել վնասվածք:
Կատարվում է քննություն:



























