«ԳՊՄ Գոլդ» ընկերությունը կադրերի պատրաստման հարցին առաջնահերթ կարևորություն է տալիս։  Օրերս ընկերություն էին այցելել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողները և Արարատ համայնքի ավագ դպրոցի աշակերտները։

Ապագա մասնագիտություն ընտրելու նպատակով դպրոցականներն ու ուսանողները ծանոթացան Դորե համաձուլվածքի արտադրական և ձուլման գործընթացներին։ Ընդ որում, էքսկուրսավարը նույն դպրոցի շրջանավարտ Գարեգին Ղազարյանն էր, ով «ԳՊՄ Գոլդ» ընկերության սոցիալական և կրթական կրթաթոշակային ծրագրի շրջանակում՝ ավարտելով Սանկտ Պետերբուրգի հանքարդյունաբերական համալսարանը, ներկայումս աշխատում է ֆաբրիկայում։  Շրջայցի ընթացքում  հարց ու պատասխանի ձևաչափով տեղի ունեցավ երկխոսություն ուսանողների և ֆաբրիկայի մասնագետների միջև։

Ընկերությունը ոլորտի մասնագետներ պատրաստելու ծրագրի շրջանակում համագործակցում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի հանքարդյունաբերական համալսարանի հետ։ Հայ ուսանողներին բուհեր սովորելու գործուղելուց բացի՝ ընկերության աշխատակիցների հմտությունները բարելավելու նպատակով 2022 թվականից մեկնարկեց «Լրացուցիչ որակավորում» ծրագիրը։

894B59A2-B566-49C9-88A5-6B61619E47A4.jpeg (116 KB)