Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները ճանաչողական դասընթաց են անցկացրել Երևան քաղաքի «Երևակ» կրթահամալիրի անձնակազմի և աշակերտների համար։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցադրական մասին ներգրավված են եղել նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի շարժական կառավարման կետը և Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ուսումնական հաստատության սաներին ներկայացվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կառուցվածքը և գործառույթները, արտակարգ իրավիճակներում արձագանքման առանձնահատկությունները, ինչպես նաև տարահանման և առաջին օգնության ցուցաբերման կարևորությունն ուսումնական հաստատություններում։

Աշակերտներին ծանոթացրել են ՃԿԱԿ-ի շարժական կառավարման կենտրոնի և տեխնիկական հնարավորությունների հետ։ Թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ցուցադրել են հրշեջ մեքենայի կարողությունները ։

Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 300 աշակերտ, նաև ուսուցչական կազմը։