Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը լրացուցիչ հարկային բեռ չի ստեղծի Հայաստանում աշխատող օտարերկրացիների համար։ Այս մասին Ազգային ժողովում, դեկտեմբերի 14-ին, բնակչության եկամուտների համընդհանուր հայտարարագրման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ նոր համակարգն ուղղված չէ հարկային բեռի ավելացմանը։ «Այս նախաձեռնությունն ուղղված չէ որեւէ չհարկվող եկամուտի հարկի գանձմանը։ Այս տրամաբանության համաձայն՝ հարկային բեռի որեւէ վերանայում եկամուտների մասով, որոնք ստացվում են արտասահմանում աշխատանքից, չի նախատեսված»,- ասել է Պողոսյանը։

Ավելին, քաղաքացիներին առաջարկվում է հնարավորություն տրամադրել տեղեկանք չներկայացնելու արտասահմանում մինչ այդ վճարված հարկերի մասին։ Խոսքը, մասնավորապես, այն անձանց մասին է, որոնք մեկ տարվա ընթացքում աշխատել են 12 մլն դրամից ոչ ավելի։ «Սպասվում է, որ այս հնարավորությունը կներկայացվի անցումային շրջանի ընթացքում, որը նախատեսված է 5-ամյա հեռանկարով»,- տեղեկացրել է փոխնախարարը։