Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշո մեկնած թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության վարձած մեքենայի վրա նռնակ են նետել։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Մոգադիշո գործուղված «Անադոլու» գործակալության երեք լրագրողներն աշխատանքային օրվա ավարտից հետո մեկնել են իրենց ժամանակավոր բնակության վայր։ Այնուհետ թուրք լրագրողների վարձած մեքենան ուղեկցողի եւ թիկնապահների հետ հեռացել է։ Թուրք լրագրողներին ուղեկցողը ճանապարհին ցանկացել է գնումներ կատարել եւ իջել է մեքենայից։ Այդ ընթացքում անհայտ անձիք մեքենայի վրա նռնակ են նետել եւ փախել։
Պայթյունի հետեւանքով ծանր վնասվածքներ են ստացել 2 թիկնապահները, որոնց անմիջապես հիվանդանոց են տեղափոխել։ Թուրք լրագրողների ուղեկցողը պնդել է, որ հարձակումը կազմակերպվել է «Էշ շաբաբ» կառույցի կողմից, ովքեր անհանգստացած են, որ իրենք աշխատում են թուրք լրագրողների հետ։



























