Ընթացիկ տարում Վրաստան այցելողների մեջ առաջին տեղում հայաստանցիներն են, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Ըստ Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական վարչության տվյալների, 2011 թվականին Վրաստան է այցելել 355 924 օտարերկրացի, ինչը համեմատած անցյալ տարվա տվյալների, 37 տոկոսով բարձր ցուցանիշ է:

Ըստ գործակալության, այս տարի Վրաստան է այցելել 112 957 Հայաստանի քաղաքացի, 80 542 ադրբեջանցի, իսկ Թուրքիայից Վրաստան է այցելել ընդամենը 63 224 մարդ:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա այդ կազմակերպությունում միավորված երկրներից ընթացիկ տարվա օգոստոսին Վրաստան է այցելել ընդամենը 20 067 մարդ: