Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 17-ին` ժամը 11:00-ին, կազմակերպում է Երիտասարդական մեծ ուխտերթ` Ազատության հրապարակից դեպի Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, որտեղ Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությունից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ: 

Սիրով հրավիրում ենք բոլոր երիտասարդներին` մասնակցելու ուխտերթին եւ օրհնության արարողությանը: