Երեւանի փոքր կենտրոնը մայրաքաղաքային իշխանության ջանքերով աննախադեպ զարդարված եւ լուսավորված է։

Հսկայական քանակությամբ լույսեր են տեղադրվել Հանրապետության հրապարակը շրջապատող շենքերի եւ հարակից փողոցների վրա։ Անկախ նրանից, թե դա գեղեցիկ է, թե՝ ոչ, ճաշակի խնդիր է, չնայած միշտ չէ, որ «շատ»-ը «լավ»-ի հոմանիշ է։

Զարդարված եւ լուսավորված կենտրոնը խաբուսիկ տպավորություն է ստեղծում, որ քաղաքային լուսավորության հետ ամեն ինչ կարգին է։ Իրականում դա այդպես չէ։

Քաղաքային լուսավորության խնդրի մասին շատ է խոսվել եւ գրվել։ Խնայողության նպատակով արդեն մի քանի տարի է՝ տեղադրվում են խնայող լամպեր, որոնք, ինչպես ասում են, «իրենք իրենց նույնիսկ չեն լուսավորում»։ Վերջերս միտում է նկատվում ընդհանրապես չմիացնել լուսավորությունը։

Ներկայացված տեսանյութերն ու լուսանկարներն արված են տարբեր օրերին։ Ավելին, լուսավորությունը հաճախ չի միանում ո՛չ բակերում, ո՛չ  փողոցում։

Նմանատիպ պատկեր է առավոտյան, երբ մարդիկ շտապում են աշխատանքի եւ ստիպված են լինում ճանապարհ ընկնել ձեռքի լապտերներով։ Վաղ վեր կացող քաղաքապետը պետք է հոգ տանի, որ ձմռանը առավոտյան ժամերին փողոցային լուսավորությունը միանա։

Ճիշտ է, քաղաքապետարանի եւ շրջվարչակազմերի անմիջական հարեւանությամբ լուսավորության խնդիր չկա…

320372760_1802746036747890_3644352972031358496_n.jpg (13 KB)

320558526_727931995526054_2674023126586511276_n.jpg (18 KB)