Արագածոտնի Փարպի գյուղից հնգամյա Անուշ Հայրապետյանը տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ եւ մարդկանց օգնության կարիքն ունի: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել բժիշկներին, ինչի շնորհիվ այս տարվա փետրվարին երեխան դուրս է գրվել հիվանդանոցից՝ մնալով կենտրոնի հսկողության տակ:
Ցավոք, վեց ամիս անց, հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել` բուժման միակ հնարավորություն թողնելով ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումը: Այն արտերկրում կազմակերպելու համար մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում, որոնք Անուշի ընտանիքը միայնակ հոգալու ի վիճակի չէ: Դիմում ենք բոլոր բարի մարդկանց` իրենց հնարավորությունների սահմաններում երեխայի ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:
Բացվել են հաշվեհամարներ «Ամերիաբանկ»-ում.Դրամային փոխանցումների համար` 1570012711940100Դոլարային փոխանցումների համար` 1570012711940101Եվրոյով փոխանցումների համար` 1570012711940146Անվանական փոխանցումներ կարող են արվել նաեւ «Օգնեմ» հիմնադրամի հաշվեհամարներին. http://ognem.am/am/about_us
Նվիրե՛նք փոքրիկ Անուշիկին կյանք:


























