Երեւանի քաղաքապետարանը, «COUNTERPART INTERNATIONAL» ոչ կառավարական կազմակերպության Երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, հրատարակել է «Ճանապարհ դեպի քաղաքապետարան» ուղեցույցը։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համատեղ ծրագրով հրատարակված ուղեցույց-գրքույկում հանրամատչելի կերպով ներկայացված են Երեւանի քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումներն ու նրանց իրավասությունների շրջանակը։ 2000 օրինակ տպաքանակով հրատարակված գրքույկների առաջին խմբաքանակը Երեւանի բնակչությանը կտրամադրվի ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ բոլոր վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» գրասենյակների միջոցով։


























