Միջազգային Թենիսի Ֆեդերացիայի ֆիզիկական պատրաստվածության (ազգությամբ իսպանացի) մասնագետ Ալեքս Քյոլեռը եռօրյա այցով ժամանել է Երեւան, որպեսզի տեսական-գործնական դասընթացներ անցկացնի Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մարզիչների եւ մարզիկների համար:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 10-ի առավոտյան «Օռանժ Թենիս» ակումբում տեղի կունենան President Cup միջազգային մրցաշարի եզրափակիչ անհատական խաղերը, ինչից հետո տեղի կունենա մրցաշարի փակման արարողությունը:

Եզրափակչում կմրցեն `

Գալյամով Միխայիլ (Ռուսաստան) - Խմիադաշվիլի Միխեյիլ (Վրաստան )

Պլոսկինա Հելեն (Ուկրաինա) – Նիֆյոդովա Անաստասիա (Ռուսաստան)

Արդեն պարզ են մրցաշարի զուգախաղերի հաղթողների անունները`

Սալբիեվ Տիմուռ (Ռուսաստան)/ Խառալիլով Իգոր (Ռուսաստան) 

Սուջիաշվիլի Նինո (Վրաստան)/Մաջաիձե Բաբիլինա  (Վրաստան)

Օգոստոսի 29-սեպտեմբերի 4  եւ սեպտեմբերի 5-10 «Օռանժ Թենիս» ակումբում անցկացվում են  Միջազգային Թենիսի Ֆեդերացիայի օրացույցային Orange Cup եւ President Cup մինչեւ 18 տարեկան տղաների ու աղջիկների մրցաշարեր: Այս մրցաշարերը հնարավորություն են տալիս մասնակիցներին բարձրացնել միջազգային իրենց վարկանիշը: Մրցաշարերին մասնակցում են  90-ից ավել երիտասարդ թենիսիստներ 11 երկրներից: