Անտարկտիդայի տեսակների երկու երրորդը, ներառյալ կայսերական պինգվինները, գտնվում են անհետացման սպառնալիքի տակ կամ մինչեւ 2100 թվականը պոպուլյացիայի կրճատման ռիսկի տակ։
Ուսումնասիրությունը, որն իրենից ներկայացնում է միջազգային համագործակցություն 12 երկրների 28 հաստատությունների գիտնականների, բնապահպանների եւ քաղաքական գործիչների միջեւ, կայսերական պինգվիններին բնորոշել է որպես անհետացման ամենամեծ ռիսկի տակ գտնվող անտարկտիկական տեսակ, որին հաջորդում են այլ ծովային թռչուններ եւ նեմատոդներ:
«Կանխատեսվում է, որ կայսերական պինգվինների գաղութների մինչեւ 80 տոկոսը գրեթե կվերանա մինչեւ 2100 թվականը [պոպուլյացիայի ավելի քան 90 տոկոս անկում] ջերմոցային գազերի արտանետումների սովորական աճի պայմաններում»,-ասվում է հետազոտության մեջ:



























