Google-ի վիճակագրության համաձայն՝ նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում ամենաշատ փնտրվող անուններից են Վիկ Դարչինյանն ու Անժելա Սարգսյանը։ Առաջին տեղը գրավում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, նրան հաջորդող հինգ տեղերը զբաղեցնում է միեւնույն անձնավորությունը՝ Անժելա Սարգսյանը։ Ում անունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ շոշափվում է սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում։ Երգիչ Թաթա Սիմոնյանը ըստ վիճակագրության գտնվում է 7-րդ հորիզոնականում։

Նշենք, որ Անժելա Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերակատարներից է, ում մերկ լուսանկարները հայտնվել էին ինտերնետում եւ մեծ իրարանցում առաջացրել հասարակության շրջանում: