Թբիլիսին նորից հայտարարել է, որ պատրաստ է ավանդ ունենալ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում՝ խորհրդարանական մակարդակով։ Այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ամենամյա «Դեսպանների համաժողով-2022-ի» բացման ժամանակ։

«Մենք ցանկանում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի հետ միասին համատեղ խորհրդարանական ջանքերով ավանդ ներդնել խաղաղության եւ կայունության հաստատման գործում»,- ասել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ այդ ջանքերը նախադրյալ կդառնան տարածաշրջանի զարգացման համար։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում ճգնաժամի հետ միասին ընթացիկ տարի կայունություն չկար նաեւ Հարավային Կովկասում։