«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը Հայ ազգային կոնգրեսի՝ երեկ կայացած հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից այնպիսի տպավորություն է ստացել, կարծես վերջինս դասախոսություն էր կարդում եւ կանգ էր առել 2008 թվականի վրա։ Նման տեսակետ Սաֆարյանը հայտնեց սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը նման էր դասախոսության՝ անցած 3 տարիների խնդիրների մասին։ Կարդում ես այն, իսկ ա դրա մեջ միայն անցյալ է, անցյալ է եւ անցյալ։ Նաեւ WikiLeaks-ի խիստ մասնակի, ընտրովի վերլուծություն։ Այն տպավորությունն էր ստեղծվում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգ է առել 2008-ի վրա եւ գտնվում է այդ թվականի մեջ։ Բացի այդ, ինձ համար անհասկանալի է «Սկսել է «Հիմա»-ի հասունացումը» արտահայտությունը։ Եթե «Հիմա» է, ապա էլ ի՞նչ հասունացում»,- զարմանք արտահայտեց պատգամավորը։ՀԱԿ առաջնորդի ելույթը կարդացեք՝ ԱՅՍՏԵՂ։



























