Ադրբեջանը հայցով սպառնում է Լեռնային Ղարաբաղում գործող շվեյցարական ընկերությանը։
Report-ի հաղորդմամբ՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւը մամուլի ասուլիսին հայտնել է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայցեր է ներկայացրել Միջազգային դատարան եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Նա նշել է, որ «Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխհատուցման վճարումը բարդ խնդիր է». «Այդ կապակցությամբ դիմումներ կներկայացվեն տեղական դատարաններ։ Հուսով եմ՝ արդյունքը դրական կլինի։ Օրինակ՝ շվեյցարական մի ընկերություն կա, որն անօրինական գործունեություն է ծավալում Ղարաբաղում եւ շահույթ է ստանում։ Այս ընկերության դեմ մենք շվեյցարական դատարան հայց ենք պատրաստում»։





























