Հարավաֆրիկյան Հանրապետությունը կիրակի օրը ստանձնել է BRICS խմբի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) նախագահությունը՝ փոխարինելով Չինաստանին:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսան, ով կնախագահի BRICS-ի ղեկավարների հանդիպումները մինչեւ տարեվերջ, ասել է, որ խումբը կարեւոր դերակատարում ունի ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում առաջնահերթություն ցուցաբերելու գործում: Ռամապոսայի խոսքով՝ BRICS խումբը պետք է առաջնորդի ողջ միջազգային ճարտարապետության բարեփոխման գործընթացը՝ ելնելով աշխարհի երկրների մեծ մասի շահերից։
ՏԱՍՍ-ը Հարավային Աֆրիկայի մայրաքաղաքի դիվանագիտական շրջանակներից տեղեկացել է, որ BRICS-ի հնարավոր ընդլայնման շուրջ բանակցությունները կանցկացվեն առաջիկա ամիսներին։ Ալժիրը, Արգենտինան եւ Իրանն արդեն BRICS-ին միանալու դիմում են ներկայացրել, Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Եգիպտոսը հայտարարել են այս խմբին անդամակցելու իրենց հետաքրքրության մասին։
2006 թվականին Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը ստեղծեցին BRIC խումբը: Հարավային Աֆրիկան դրան միացել է 2011 թվականին՝ այն վերածելով BRICS-ի։





























