Վաշինգտոնը սկսել է իր համալիրները Կիեւին փոխանցելուն ուղղված նախապատրաստական ​​աշխատանքները, ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, հաղորդում է  «Корреспондент.net»-ը։

Ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը կարող է ավարտվել հնարավորինս  սեղմ ժամկետներում, ճեպազրույցին ասել է նա։

Մասնավորապես, Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է, որ արդեն սկսվել են այդ սպառազինությունը Կիեւին փոխանցելուն ուղղված անհրաժեշտ նախապատրաստական ​​աշխատանքները։

«Այդ համակարգերի փոխանցման նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է նա։