Ղազախստանի գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովը հայտարարել է, որ 2022 թվականի hունվարին տեղի ունեցած իրադարձությունները պետական հեղաշրջման փորձ էին, հաղորդում է Tengrinews.kz-ը։

Ելույթ ունենալով Մաժիլիսի լիագումար նիստում՝ երկրի գլխավոր դատախազն ընդգծել է, որ հունվարին երկրում իրավիճակը շատ բարդ էր։

Նրա խոսքով՝ այն մարդկանց, ովքեր ցանկանում էին իրավիճակից օգտվել իրենց շահադիտական նպատակներով, բողոքի ցույցերի համար միայն հարմար առիթ էր պետք՝ գազի գնի բարձրացում։  

«Այժմ մենք կարող ենք պնդել, որ կառավարելի քաոսի պայմաններում երկրի բարձրագույն ղեկավարությանը հեռացնելու գործողությունը մանրակրկիտ պլանավորված էր։ Ըստ էության՝ եղել է պետական հեղաշրջման փորձ»,-ասել է Ասիլովը։

Ղազախստանի գլխավոր դատախազը նշել է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարների դեմ քրեական գործը քննվել է «հույժ գաղտնի» մակագրությամբ: