Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռացրել է իր նախկին արտգործնախարար Ռի Յոնգ Հոյին, որը կարեւոր դեր է խաղացել 2018-19 թվականներին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ բարձր մակարդակի հանդիպումներում, հաղորդում Է Reuters-ը՝ վկայակոչելով հետախուզության աղբյուրները:
Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը օրենսդիրներին հայտնել է, որ Ռիին «հեռացրել են», սակայն պարզ չէ՝ նա մահապատժի է ենթարկվել, թե՝ ոչ։
2019 թվականի սկզբին Վիետնամում Կիմի եւ Թրամփի անհաջող գագաթաժողովից հետո ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները մտել են փակուղի։ Ճապոնական Yomiuri Shimbun թերթը հայտնել է, որ Հոյը անցած տարի մահապատժի է ենթարկվել։ Թերթը հղում է արել անանուն աղբյուրներին։
«Նրանք հաստատել են Ռիի «հեռացումը», այլ ոչ թե նրա մահապատիժը»,-լրագրողներին ասել է հետախուզություն հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Յու Սանգ-բումը։
Ռին Վերջին անգամ հիշատակվել է Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցներում 2020 թվականի ապրիլին, երբ նրան հեռացրել են պետական գործերի հանձնաժողովից՝ Կիմի նախագահությամբ բարձրագույն որոշում կայացնող մարմնից։ Դրանից մի քանի ամիս առաջ նա հեռացվել է առաջատար դիվանագետի պաշտոնից։





























