Այս օրը մտքերս Ացախի բնակիչների հետ են, որոնք դարձել են Ադրբեջանի կառավարության խայտառակ շրջափակման զոհը։ Այս մասին Թվիթերում գրել է ֆրանսիացի օրենսդիր Իզաբել Սանտյագոն։

«Շնորհավոր բոլոր ֆրանսահայերի եւ այլ երկրների հայերի Սուրբ Ծնունդը։ Այս օրը մտքերս Արցախի բնակիչների հետ են, որոնք դարձել են Ադրբեջանի կառավարության խայտառակ շրջափակման զոհը։ Մենք պետք է գործենք որքան հնարավոր է շուտ»,- գրել է նա։