Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 12-ին քառօրյա տարածաշրջանային այցով  ժամանել է Կահիրե։

Այցի շրջանակներում նա կայցելի նաեւ Լիբիա եւ Թունիս, հայտնում է թուրքական worldbulletin կայքը։

Հիշեցնենք, որ նախօրեին տարածաշրջան կատարած այցի ընթացքում Էրդողանը լրագրողներին ասել էր, որ Գազայի հատված այց նախատեսված չի եղել։ «Սակայն ես ուզում եմ գնալ այնտեղ՝ որքան հնարավոր է շուտ»,- ավելացրել էր նա։

Ինչպես նշում է euronews-ը, վարչապետի այցը նպատակ ունի տարածաշրջանում ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը։