Թուրքիայում 22 մարդ ձերբակալվել է հանցավոր խմբավորում ստեղծելու և թմրանյութերի առևտրի կասկածանքով, հայտնել է Anadolu-ն։

Գեմլիկ քաղաքի դատախազության համակարգմամբ իրականացվող հետաքննության շրջանակում հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը միաժամանակյա խուզարկություններ է անցկացրել Բուրսայում և Ստամբուլում։

Գործողությունը վերաբերել է 23 կասկածյալի, այդ թվում՝ ինը անձի, որոնք արդեն գտնվում էին ազատազրկման վայրերում։ Ձերբակալվածներից 17-ը դատարանի որոշմամբ կալանավորվել է, ևս չորսի նկատմամբ սահմանվել է դատական վերահսկողություն։ Մեկ կասկածյալ շարունակում է հարցաքննվել ոստիկանությունում, ևս մեկի որոնումները շարունակվում են։

Հինգ միջանկյալ ձերբակալությունների և բնակության վայրերում կատարված խուզարկությունների ընթացքում ոստիկանությունն առգրավել է 11 կիլոգրամ 601 գրամ բոնզայ տեսակի սինթետիկ կանեփազգիի արտադրության հումք, 1 կլոգրամ 595 գրամ կոկաին, ատրճանակ, 18 փամփուշտ, հրացան, ինչպես նաև 583 800 թուրքական լիրա։