Բանակում խելագարված նախկին զինվոր Հովհաննես Վարդանյանի ընտանիքին օգնություն ցուցաբերելու համար բացվել է հաշվեհամար: Հայտնում ենք, որ Արդշինինվեստբանկի Արարատի մասնաճյուղում Հովհաննեսի հոր` Վարդան Վարդանյանի անունով բացվել է հաշվեհամար` դրամական փոխանցումներ կատարելու համար:

 Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատ քաղաքից` 20-ամյա զինվոր Վարդան Վարդանյանի հետ բանակում սարսափելի դեպք է տեղի ունեցել, նա խելագարվել է: Պարզվել է, որ օգոստոսի սկզբին Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում (տեսանյութ):

Ավելի ուշ մամուլի հրապարակումներից հետո, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, թե նորմալ է, որ ծնողներին չեն տեղեկացրել որդու գելագարության մասին. Իսկ ինչո՞ւ պետք է տեղեկացնեին: Բանակում կա այսպիսի կարգ. տեղեկացնում են ծանր դեպքերի, ծանր միջադեպերի մասին,  որտեղ  կարիք կա, որ ծնողի մասնակցությունն անհրաժեշտ է»,- ասել էր նա:

Վարդան Վարդանյանի հաշվեհամարի տվյալներն են.

Beneficiary: VARDANYAN VARDAN

Address of beneficiary: 17 GUKASYAN, ARARAT ARMENIA

Account number: 2474300498710010 USD

Bank of beneficiary: ArdShinInvestBank CJSC

SWIFT Code: ASHBAM22