Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 24 շենքի հարակից տարածքում սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ավտովթար, կա վիրավոր:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Հյունդայի» մակնիշի 22 ՍՏ 001 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով ավտոմեքենան ձեւախախտվել է եւ վարորդը`22-ամյա Գուրգեն Գալստյանը, չի կարողացել ինքնուրույն դուրս գալ:
Փրկարարների ուժերով վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից (առանց արտաքին լուրջ վնասվածքների) եւ, հետազոտման նպատակով, տեղափոխվել Երեւան քաղաքի թիվ 2 հիվանդանոց:


























