Վայոց ձորի մարզի Արտաբույնքի գյուղամիջյան ճանապարհին, սեպտեմբերի 9-ին մահվան ելքով ավտոթվար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Toyota մակնիշի ՈՒ 558 ՎԿ 89 ՌՈՒՍ համարանիշի եւ «ՎԱԶ 21011» մակնիշի 62 ԼՕ 463 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ 21011» ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Հովհաննես Քարամյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղի ուժերով տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց: Փրկարարների կողմից Toyota ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, ՌԴ քաղաքացի, 51-ամյա Կամո Արմենակյանի դին եւ հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:
Հովհաննես Քարամյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:


























