Լոռիի մարզի Դեբեդ գյուղում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում շնագայլերի հարձակման դեպքեր են արձանագրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնագայլերը հոշոտել են Ռ. Ղազարյանին, Ա. Պետրոսյանին, Գ. Նազլուխանյանին եւ Ս.Պետրոսյանին պատկանող 16 գլուխ ոչխար եւ 1 գլուխ հորթ:


























