Գեւորգյան հոգեւոր ճեմարանում (Աստվածաբանական համալսարան) այսօր` սեպտեմբերի 13-ին, կայացել է 2011-2012 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը: Հանդիսությանը մասնակցել են Մայր Աթոռի միաբաններ, Ճեմարանի դասախոսական կազմն ու պաշտոնեությունը, սաներ եւ ծնողներ: Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչության անունից բացման խոսքով հանդես է եկել տեսուչ Տ. Գեւորգ վարդապետ Սարոյանը:Հանդիսությանը ճեմարանականների կատարմամբ հնչել են ազգային եւ հոգեւոր երգեր: 

Նշենք, որ այս տարի Գեւորգյան հոգեւոր ճեմարան է ընդունվել 12 սան, նույնքան ուսանող ընդունվել է Սեւանի Վազգենյան դպրանոց:

Ուսանողության ընդհանուր թիվը Գեւորգյան հոգեւոր ճեմարանում կազմում է 121 հոգի: Ճեմարանում դասավանդում եմ 17 եկեղեցական եւ 27 աշխարհական դասախոսներ: Ճեմարանում գործում է նաեւ քահանայից լսարան, որտեղ ուսանում են բարձրագույն կրթություն ունեցող թվով 15 անձեր: Այս տարի նախատեսվում է բացել քահանայից եւս մեկ լսարան: