«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի»-ի եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 6-ին, Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային համաժողով` «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ եւ կարգավորում» թեմայով: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին բորսայի Մարքետինգի եւ հաղորդակցության ծառայությունից: 

Համաժողովն ուշագրավ է նրանով, որ այն ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների երկու տարածաշրջանային միությունների՝ Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի եւ ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների ասոցիացիայի առաջին միացյալ միջազգային համաժողովն է:  

Համաժողովը նախատեսում է ներգրավել ԱՊՀ երկրների եւ Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների եւ ֆոնդային բորսաների ղեկավարների եւ բարձր պաշտոնյաների, ֆինանսական ծառայությունների ոլորտի կարգավորողների ներկայացուցիչների եւ բարձր մակարդակի այլ փորձագետների: