Պղնձի արժեքը երկուշաբթի առավոտյան, անցած շաբաթվա աճից հետո, շարունակում է բարձրանալ, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,3 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,292 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա աճուրդների տվալներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,2 տոկոսով՝ 9 324 դոլար, ալյումինիումինը՝ 0,89 տոկոսով՝ 2 610,5 դոլար, ցինկինը իջել է 1,07 տոկոսով՝ 3 420,5 դոլար։