Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետության շուրջ ռազմաքաղաքական եւ տնտեսական դրությունը, ինչպես երբեք մինչ այժմ, հասարակ չէ։

«Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ ինչպես երբեք մինչ այժմ, ըստ իս, Բելառուսի շուրջ իրադրությունը՝ ռազմաքաղաքական, ինչպես եւ տնտեսական դրությունը, այնքան էլ հասարակ չէ։ Սա է նաեւ մեր այսօրվա հանդիպման առանձնահատկությունը»,- երկուշաբթի ասել է Լուկաշենկոն Մինսկում 2023թ. պետական սահմանի պահպանության վերաբերյալ որոշումների հաստատման միջոցառման ժամանակ։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։

«Ես կցանկանայի նախ Պետական սահմանապահ կոմիտեի նախագահից լսել այս իրադրության բնորոշումը՝ ի՞նչ է տեղի ունենում սահմանի պարագծով այսօրվա դրությամբ։ Իրադրությունն արագ է փոխվում, դինամիկան մեծ է։ Այսօր առավոտվա դրությամբ ինչպե՞ս է այն բնորոշվում»,- ասել է պետության ղեկավարը։ Պետության ղեկավարի մոտ հրավիրված հանդիպման ընթացքում քննարկվում են իրադրությունը երկրի սահմանի պարագծով, փախստականների հետ կապված իրավիճակը եւ բանակային աջակցության հարցերը։

Ինչպես տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը, սպասվում է, որ Լուկաշենկոն հունվարի 23-ին կհաստատի 2023թ. սահմանապահ ծառայության մարմինների կողմից պետական սահմանի պահպանության մասին որոշումները։ «Սովորաբար տարեսկզբին ստորագրվում են երկուսը՝ ցամաքում սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության մասին եւ ՀՕՊ-ի մասին՝ երկնքում»,- նշվել է մամուլի ծառայության հաղորդագրությունում։