Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հանրակրթական դպրոցներում կազմակերպել հոբելյանին նվիրված  հայրենասիրական միջոցառումներ եւ դասեր:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը հանձնարարել է համապատասխան շրջաբերականով վերոնշյալի մասին տեղեկացնել մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին եւ նրանց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին: Համաձայն շրջաբերականի` բոլոր դպրոցներում կկազմվեն համապատասխան ուսումնական ծրագրեր եւ կկազմակերպվեն անկախության տոնին նվիրված միջոցառումներ, բաց դասեր եւ հանդիպումներ: