Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամներ, Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Արմեն Գեւորգյանը, Արմեն Ռուստամյանը հանդիպել են Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Մամիջանյանն ասաց, որ հանդիպմանը իրենք բարձրաձայնել են Լաչինի միջանցքի շրջափակման հարցը, ներկայացրել են Արցախում տիրող սոցիալական իրավիճակը:



























